ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Յանուկովիչը Էմիրաթներում է

Յանուկովիչը Էմիրաթներում է
22.02.2014 | 11:48

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆուջայրայի (ԱՄԷ) օդանավակայանում: Ավելի վաղ խոսվում էր, թե Յանուկովիչը մեկնել է Խարկով ինչ-որ հանդիպման մասնակցելու համար, սակայն Խարկովի օդանավակայանի աշխատակիցը հերքել էր լուրն` ասելով, թե Յանուկովիչի ինքնաթիռը օդանավակայանում վայրէջք չի կատարել: Ավելի ուշ ուկրաինական կայքերը հաղորդեցին, որ Յանուկովիչի օդանավը թռել է Սոչիի և Երևանի վրայով ու շարունակում է շարժվել դեպի հարավ: Նշենք, որ Յանուկովիչի հետ օդանավում են ԳՌ նախագահ Վլադիմիր Ռիբակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը, գործարար, պատգամավոր Վադիմ Նովինսկին, ինչպես նաև պետական պաշտպանության վարչության 14 աշխատակից: Ավելի վաղ նշվել է, որ Յանուկովիչը հրահանգել է նախագահական նստավայրից և Մեժիգորյեի իր նստավայրից հանել բոլոր արժեքավոր իրերը:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ